Ուկրաինական գերությունից վերադարձել է 63 ռուս զինծառայող

Ուկրաինական գերությունից վերադարձել է 63 ռուս զինծառայող

Բարդ բանակցային գործընթացից հետո ուկրաինական գերությունից վերադարձվել է 63 ռուս զինծառայող. Ria.ru-ի փոխանցմամբ, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Զինծառայողներին ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռնվել կապ հաստատել հարազատների հետ։

Սա գերիների երկրորդ փոխանակումն է 2023 թվականին։ Հունվարի 8-ին Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերադարձվել է 50 մարտիկ։ 

Տեսանյութը՝ այստեղ 

Ռուսաստանն իր հերթին, Ուկրաիային է վերադարձրել 116  ռազմագերի: Տեսանյութը՝ այստեղ

Փոխանակումը հնարավոր է դարձել ԱՄԷ-ի միջնորդության շնորհիվ. այդ մասին նշել է ՌԴ ՊՆ-ն։