Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նիկոլի քինախնդրությունը 

Blog Image

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը երեկվա ասուլիսի ժամանակ հայտնել է, որ կալանավորված Արմեն Աշոտյանին զրկել են ընտանիքի անդամների՝ երեխաների հետ շփվելու հնարավորությունից:

Որպես կանոն, իշխանությունները նման ավտորիտար մեթոդների գնում են, երբ անազատության մեջ է հայտնվում իրենց քաղաքական հակառակորդը:

Նույն տրամաբանությամբ՝ իշխանությանն անհաճո գործիչների գործերը մակագրվում են այնպիսի դատավորների, որոնք «պորտալարով» կապված են «վերևների» հետ: Երեկ Աշոտյանի վերաքննիչ բողոքը մերժել է ՔԿ նախագահ Արգիշի Քյարամյանի սանիկը:

Այս երկու հանգամանքները բավարար են, որպեսզի Արմեն Աշոտյանին քաղկալանավոր համարենք: Նա, թերևս, նախկին համակարգի այն եզակի գործիչներից մեկն է, ում անունը կապվում է բացառապես քաղաքականության հետ:

Իշխանության ներկայացուցիչների բազմաթիվ հղումները քրեական գործին՝ քողածածկույթ են: Ստալինի ժամանակ էլ ռեժիմի հակառակորդներին ֆորմալ առումով դատում էին կոնկրետ քրեական գործերով, բայց բոլորը հասկանում էին, որ գործել է խոտոր բանաձև՝ մարդ լինի, հոդված միշտ էլ կգտնվի:

Հիմա հենց այս դասական բանաձն է գործել: Թիրախում եղել է Արմեն Աշոտյանը, հետո փորփրել են ու գործը «թխել» են:

Աշոտյանի գործը լակմուսի թուղթ էր, որ բացեց նաև հազարավոր մարդկանց աչքեր, ովքեր, մեղմ ասած, գործող իշխանության ընդդիմախոսները չէին կամ առնվազն այսօրվա ինստիտուցիոնալ ընդդիմության կողմնակիցները չէին:

Նիկոլական ժողովրդավարությունն իսկապես «աննախադեպ» է:

Վահրամ Բագրատյան

Send