Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի. Արթուր Վանեցյան

Blog Image

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում նստել են հացադուլի։ Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։ Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։

Հրապարակում ենք: Տղաների հետ շփվելու հնարավորություն կա և լինելու է: Մեկ հորդորով իհարկե չեմ բավարարվի…

Մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»։

 

Send