Օդապարիկները Երևանի երկնքում (ֆոտոշարք)

Օդապարիկները Երևանի երկնքում (ֆոտոշարք)

Վաղ առավոտից Երևանի երկինքը զարդարում են գունավոր օդապարիկները: Սքայբոլ ընկերությունը ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հոկտեմբերի 14-18-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն։ Փառատոնին այս տարի մասնակցելու են ավելի քան 20 օդապարիկներ ՀՀ-ից և արտերկրից՝ Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա, Լատվիա, Լեհաստան, Ղազախստան, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Վրաստան: Այդ մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից: 

Փառատոնը նպատակ ունի տեղացիների և միջազգային հանրության շրջանում բացահայտել Հայաստանի արկածային տուրիզմի հնարավորությունները, նմանօրինակ փառատոները դարձնել ամենամյա, համալրել աշխարհում կազմակերպվող լավագույն փառատոների շարքը։ 

Փառատոնը բաղկացած կլինի երկու փուլից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլը իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնիի, Ապարանի օդային տարածքում։ Մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ պետք է իրականացնի պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում կընտրվեն հաղթողներ։

MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանի լուսանկարներ է ներկայացրել փառատոնից։