Վիետնամում «Յագի» թայֆունի զոhերի թիվը հասել է 143-ի, եւս 58 մարդ անհետ կորել է (տեսանյութ)

Վիետնամում «Յագի» թայֆունի զոhերի թիվը հասել է 143-ի, եւս 58 մարդ անհետ կորել է (տեսանյութ)

Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 143-ի, եւս 58-ը անհետ կորել է։

Ամենաշատ տուժել են Յեն Բայ, Կաո Բանգ և Լաո Կայ նահանգները, հայտնել է Vietnamplus-ը։

Լաո Կայում անհետ կորածների որոնումները շարունակվում են այն բանից հետո, երբ ջրհեղեղները ավերել են Լանգ Նու գյուղը։ Բնական աղետը համատարած ավերածությունների պատճառ է դարձել՝ քշելով տներն ու վնասելով ենթակառուցվածքները։

Կառավարությունը 200 տոննա բրինձ ու լրացուցիչ միջոցներ է հատկացրել տուժած նահանգներին՝ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։

Տեսանյութն այստեղ