Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտի աղբավայրում տրակտոր է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է աղբավայրում աշխատանքներ կատարող՝ Սեյրան Սաֆարյանին պատկանող «TT - 100» մակնիշի տրակտորում։
Այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։