Վագներցիները կմնա՞ն Բելառուսում․ Պրիգոժինի մահը՝ Լուկաշենկոյի մեկնաբանությամբ

Վագներցիները կմնա՞ն Բելառուսում․ Պրիգոժինի մահը՝ Լուկաշենկոյի մեկնաբանությամբ

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն պատմել է, թե արդյոք վագներիները կմնան Բելառուսում Պրիգոժինի դեմ մահափորձից հետո.

««Վագներն» ապրեց, «Վագները» ողջ է, և «Վագները» կապրի Բելառուսում, որքան էլ դա որևէ մեկին դուր չգա։ Պրիգոժինը և ես արդեն ստեղծել ենք մի համակարգ, թե ինչպես է տեղադրվելու Վագները մեր երկրում:

Մի քանի օրից այստեղ կլինեն բոլորը՝ մինչև 10 հազար մարդ։ Հիմա նրանց այստեղ պահելու կարիք չկա։ Հետեւաբար, նրանք ոչ մի տեղ չեն փախչում: Քանի դեռ մեզ պետք է այս միավորը, նրանք կապրեն ու կաշխատեն մեզ հետ»,- նշել է պետության ղեկավարը։

Լուկաշենկոյի խոսքով՝ Պրիգոժինը երբեք իր համար անվտանգության երաշխիքներ չի խնդրել․

«Չեմ կարող ասել, թե ով է դա արել: Անգամ մեծ եղբորս փաստաբան չեմ դառնա։ Բայց ես ճանաչում եմ Պուտինին։ Նա խոհեմ, շատ հանգիստ մարդ է։ Ուստի ես չեմ կարող պատկերացնել, որ Պուտինն է դա արել, որ Պուտինն է մեղավոր»,- նշել է նա։