Չեխիայի խորհրդարանի ղեկավարը՝ Ադրբեջանի դեմ սանկցիաների մասին

Այսօր ԱԺ-ում ՀՀ ԱԺ նախագահի և Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին տիկին Պեկարովա Ադամովայից, թե արդյոք որևէ լուրջ սանկցիաներ պե՞տք է կիրառվի Ադրբեջանի դեմ, և ինքը՝ որպես Չեխիայի խորհրդարանի ղեկավար, կարո՞ղ է Հայաստանին խոստանալ որոշակի անվտանգության երաշխիքներ գործնականում՝ ոչ թե հայտարարությունների տեսքով։

Չեխիայի խորհրդարանի ղեկավարը նախ հիշեցրեց, որ Չեխիան Եվրամիության և այլ մարմինների անդամ է, որոնք աջակցում են, և ինքը վստահ է, որ սա պետք է մշտապես լինի համատեղ ջանք։

Ապա ավելացրեց․ «Եւ շատ կարևոր է ընդգծել, որ մենք ոչ թե օգտագործում ենք պատժամիջոցը որպես մեկ երկրի գործիք, այլ այս հաստատությունների, ինստիտուտների շրջանակներում»։

Մանրամասն՝ տեսանյութում