Կրոկուսում տեղի ունեցած աhաբեկչության ևս մեկ մասնակից մասամբ ընդունել է իր մեղքը

«Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ևս մեկ մասնակից մասամբ ընդունել է իր մեղքը։
Ծնունդով Տաջիկստանից Մուհամմադ Զոիր Շարիպզոդան համաձայն է դեպքի փաստական հանգամանքների հետ, սակայն կարծում է, որ մեղադրանքը պետք է առաջադրվի մեկ այլ, ոչ ծանր հոդվածով, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Ավելի վաղ ևս երկու մեղադրյալներ միայն մասամբ են ընդունել մեղքը՝ Յակուբջոնի Յուսուֆզոդան և Նազրիմադ Լութֆուլոյին, որոնց հետաքննությունը համարում էր ահաբեկիչների հանցակիցներ։
Ահաբեկիչները մարտի 22-ին կրակոցներ էին արձակել հավաքվածների վրա, այնուհետև հրդեհել դահլիճը։ Զոհվել էր մոտ 150 մարդ