Հուլիս-օգոստոս ամիսներին բազմաթիվ զբոսաշրջիկների չեն կարողացել տեղավորել հայկական հյուրանոցներում

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին Երևանի և Գյումրիի հյուրանոցներում ազատ տեղ չի եղել ու զբոսաշրջիկներին մերժել են ընդունել, քանի որ տեղավորելու խնդիր է եղել։

Նրա խոսքով, սակայն, այլ ամիսների էլ հյուրանոցները դատարկ են մնում, քանի որ մեր երկրում տուրիզմը սեզոնային է։ 
«Մենք հիմա տարբեր առաջարկներ ենք անում, որ, օրինակ, մեծ տները վերանորոգվեն ու դառնան հյուրատներ, կամ էլ նոր հյուրանոցների կառուցման աշխատանքներ սկսվեն»,- նշեց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։