Վիգեն Խաչատրյան, արդյոք գիտե՞ս` ինչ է նշանակում խաղաղության պայմանագիր․ Գևորգ Պետրոսյան
Էն Վիգեն Խաչատրյան կոչեցյալը, որ մանդատագիր է ՔՊ-ով, ասում է, որ խաղաղության պայմանագիր չի նշանակում, թե հաջորդ օրն ամեն ինչ լավ է լինելու։ Հլը էս ապիկարի «տրյուկը», բայց գիտեք, չէ, թե ինչո՞ւ է այդպես ասում: Որ, վաղը-մյուս օրը իրենք խաղաղության պայմանագիրը մեր զինվորների կյանքի ու արյան հաշվին կնքեն, հաջորդ օրը կրակոցներ լինեն, ասեն՝ բա մենք ասում էինք չէ՞, որ խաղաղության պայմանագրի հաջորդ օրը ամեն ինչ լավ չի լինելու։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նա հարցադրում արեց Վիգեն Խաչատրյանին, թե վերջինս արդյոք գիտի խաղաղության պայմանագրի նշանակությունը։
«Պայմանագիրը դա այն գործարքն է, որը կողմերի համար առաջացնում է պարտադիր պարտականություններ, իրավունքներ: Եվ ի վերջո, ամենակարևորը՝ ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի տեքստը, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե դրանով ո՞րն է իր գլխի գալիքը, ի՞նչ է սպասվում»,-ասաց նախկին պատգամավորը։
Արդյոք, շարունակեց նա, խաղաղության պայմանագրում նախատեսվել է պայմանագրի պայմանների միակողմանի խախտման համար պատասխանատվություն, եթե այո՛, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում, իսկ հակառակ դեպքում, շեշտեց նա, դա պայմանագիր չէ ու անիմաստ է։
«Ժողովրդին համոզեցին, որ զիջումներն արվում են հանուն խաղաղության պայմանագրի, վարչախմբի փրչոտ ղեկավարը հայտարարել է, որ ամեն ինչը պետք է հասանելի դարձնի ժողովրդին, բայց այսօր ժողովուրդը չգիտի՝ ինչի մասին է խոսքը»,-հավելեց Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։