Երեխաների առեւանգած տղամարդը պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք է ստացել

Երեխաների առեւանգած տղամարդը պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք է ստացել

70-ամյա Ֆրեդերիկ Վուդսը, որը 5 միլիոն դոլար փրկագին ստանալու համար առևանգել էր դպրոցական ավտոբուսն ու ողջ-ողջ թաղել երեխաներին, պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք է ստացել, հաղորդում են CNN-ը և NBC News-ը։

Վուդսը պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք է ստացել այն բանից հետո, երբ նրան մերժել են նախկինում 17 անգամ։ Նրան աջակցել են երկու փրկվածներ:

Վուդսն իր եղբայրների՝ Ռիչարդ և Ջեյմս Շոնֆելդների հետ 1976թ․ հուլիսի 15-ին Չոուչիլա քաղաքի մոտ առևանգել է 26 երեխայի և ավտոբուսի վարորդին։

Ինչպես հայտնում է CNN-ը, նրանք 27 պատանդի են տարել 100 մղոն դեպի Լիվերմոր, որտեղ նրանց տեղավորել են բեռնատարի մեջ ու ողջ-ողջ թաղել։ Վուդսն ու եղբայրները Կրթության պետական ​​խորհրդից 5 միլիոն դոլար են պահանջել։

5-ից 14 տարեկան երեխաները և ավտոբուսի վարորդը կարողացել են դուրս գալ 16 ժամ անց։ Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ դա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ զանգվածային առևանգումն էր։