Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Հենց այժմ կատարվում է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ առաջարկների փոխանակումը

Հայաստանն իր դիրքորոշումներն արտահայտել է՝ համապատասխան առաջարկներով։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հարցին, թե «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններն ինչ փուլում են։

Նրա խոսքով՝ իր մոտ տպավորություն է, որ Ադրբեջանը փորձում է ամեն ինչ տանել դեպի փակուղի՝ հետապնդելով Արցախի բնակչության ցեղասպանության ու Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիա կիրառելու քաղաքականություն։

«ՀՀ հավատամքն այն է, որ մենք պիտի հասնենք խաղաղության՝ ի հեճուկս ադրբեջանական կողմի մղումների, որովհետև այդ մղումներն այս պահի դրությամբ արդեն բավականին ռազմատենչ են»,- նշեց նա։

Հարցին` պատկերացում կա՞, թե մոտավորապես երբ կարող է այդ պայմանագրի տեքստը պատրաստ լինել, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց՝ հենց այժմ կատարվում է առաջարկների փոխանակումը, բայց դեռ հստակ չէ, թե երբ կլինի ստորագրումը։

«Հույս ունենք, որ հնարավորինս շուտ դա տեղի կունենա։ Մենք վստահ ենք ու մեզ պարտավորված ենք զգում ստորագրելու էնպիսի պայմանագիր, որը հենց կհամապատասխանի իր վերնագրին ու կբերի խաղաղություն»,- նշեց Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send