Փաշինյանը ոչնչացնում է Երրորդ հանրապետության ավանդույթները

Փաշինյանը ոչնչացնում է Երրորդ հանրապետության ավանդույթները

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Հանրային հեռուստաընկերությունով Ամանորի կեսգիշերին մոտ չի հեռարձակվելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթը։ Սա աննախադեպ մի իրադարձություն է Երրորդ հանրապետության պատմության մեջ, երբ Ամանորին ընդառաջ, երկրի ղեկավարի խոսքին նախորդում էր Վեհափառի խոսքը:

Եթե այս ամենը լիներ «Նոր Հայաստանի» տեսլականի մաս ու միտված լիներ Եկեղեցու դերի վերաարժևորմանը, գուցե դիսկուրսի առարկա դառնար:

Բայց չկա «Նոր Հայաստանի» տեսլական, գոյություն ունի օտարի, թշնամու պարտադրանք, որն «հավատարմորեն» իրականացնում է Փաշինյանը:

Նա ոչնչացնում է Երրորդ հանրապետության ավանդույթները, ինստիտուցիոնալ հիշողությունը ու այդ քաղաքականության համատեքստում տեղ չկա Վեհափառի ամանորյա ուղերձի համար»: