Հայտնի է Պուտինի և Էրդողանի հանդիպման օրը

Սեպտեմբերի 4-ին Սոչիում բանակցություններ կանցկացվեն Էրդողանի և Պուտինի միջև, հայտնում է Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը պլանավորված բանակցություններում կարող են քննարկել հացահատիկի գործարքի նոր բանաձեւը։
Այս բանաձեւը, ինչպես նշվում է, կփորձի մշակել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Անցած շաբաթ նա այցելել է Ուկրաինա և շուտով կժամանի Մոսկվա՝ բանակցությունների համար։ Կիեւում նա լսել է Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշումները, որոնք, ինչպես գրում է թերթը, «չեն ցանկանում վերադառնալ նախկին գործարքին, սակայն դեմ չեն նոր պայմանավորվածություններին»։
Մոսկվայում Ֆիդանը մտադիր է լսել ռուս պաշտոնյաների դիրքորոշումներն այս թեմայով։