Սուդանի Օմդուրման նահանգում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։
Ինքնաթիռը պատկանել է Սուդանի բանակին։ Վթարը կարող է պայմանավորված լինել տեխնիկական անսարքությամբ։ Ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամաս՝ տեղի ավիաբազայից թռիչքից անմիջապես հետո։ Մահացել են անձնակազմի անդամները, զինվորականները և բնակելի շենքում եղած քաղաքացիական անձինք։
Փրկարարները շարունակել են փլատակների մաքրումն ու փրկվածների որոնումները: