ՆԱՏՕ-ի գործողությունները բնականաբար վերահսկվում ու վերլուծվում են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գործողությունները բնականաբար վերահսկվում ու վերլուծվում են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ը ներկայումս չի դիտարկում ռազմական բաղադրիչի ուժեղացման հարցը, բայց դիտարկում ու վերլուծում է ՆԱՏՕ-ի գործողություններն Արևելյան Եվրոպայում։ Բելառուսական БелТА գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռազմաքաղաքական կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Նրա խոսքով՝ իրավիճակն Արևելյան Եվրոպայի հավաքական անվտանգության տարածաշրջանում մնում է կազմակերպության ուշադրության ներքո։

«ՆԱՏՕ-ի գործողությունները բնականաբար վերահսկվում ու վերլուծվում են։ Փորձագետների և անդամ պետությունների ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվում են բոլոր գործոնները, որոնք այս կամ այն կերպ ազդում են իրավիճակի վրա ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,- ընդգծել է Տասմագամբետովը։