Սամվելը, Վաչագանը, Ռաֆը. մի կերպ ապրվող կյանք՝  իմացյալ մաhը նախընտրածների կյանքի գնով

Սամվելը, Վաչագանը, Ռաֆը. մի կերպ ապրվող կյանք՝  իմացյալ մաhը նախընտրածների կյանքի գնով

Արցախյան 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցն է․ չորս տարի առաջ հենց այս օրը Արցախից ստացանք առաջին ահազանգը՝ պատերազմ է։ Պատերազմ, որի հետևանքը յուրաքանչյուր հայ անձնապես պիտի զգար։ Կենաց ու մահու պայքար, հավատով կռվող տղաներ, որոնք դավաճանվեցին, որոնց, մեր կամքից անկախ, դավաճանեցինք ու արժանի չեղանք նաև մենք։ 

Սա այն պատերազմն էր, որ պիտի վերջ դներ հայկական Արցախի էջին, պիտի մեզ թողներ խարխլված հայրենիք, չամոքվող վերք ու ամոթ՝ պարտության, պայքարել չկարողանալու, մեջքներս ուղղել չկարողանալու ամոթ։ Պատերազմ, որը պիտի լիներ, որ հասկանայինք, թե ինչ լույս տղերք է տվել հայ ազգը, ինչ պայքարի ոգի ունեցող մարդիկ կային մեր շրջապատում, որ պատրաստ էին ու գնացին իմացյալ մահի՝ անմահության։

Իր բացման օրվանից MediaHub-ն անդրադարձել է հանուն հայրենիքի պատվով կռված, կյանքին, պարտությանն  ու մահին հաղթած մարդկանց պատմություններին։ Այս օրերին մենք մի քանի մասով մեր ընթերցողին ու դիտողին կհիշեցնենք, թե ովքեր են այն մարդիկ, որոնց կյանքի գնով այսօր մենք քարշ ենք տալիս մեր գոյությունը։

 

Վաչագան Նահապետյան․ 34 տարեկան էր․ ընտանիքին թողել ու մեկնել էր ճակատ։ Գնացել է իմացյալ մահվան, նռնակը պայթեցրել է, որ իրեն շրջափակած թշնամու զորքին վերացնի։


Սամվել Գևորգյան․ 21 տարեկան էր․ շախմատիստ էր, չեմպիոն։ Ծառայության համար ՌԴ-ից եկել էր Հայաստան։ Սեպտեմբերի 27-ին սխրանքներ է գործել, թշնամու տանկ է բերել հայկական կողմ։ 

 

Արմեն Ստեփանյան․ 22-ամյա սպան իր մարմնով փրկել է զինվորի կյանքը։ Առաջին մասնագիտությամբ Արմենն օպերատոր էր, երաժշտությամբ էր զբաղվում, բայց ի վերջո ընտրել էր ուսադիրը՝ սպայի մասնագիտությունը։

 

Արա Սաֆարյան․ 19 տարեկան տղան շախմատիստ էր, ընդունվել էր Պոլիտեխնիկական համալսարան․ եղել է առաջին գծում, լավ ծառայության «Արիության մեդալի» է արժանացել։

 

Ռաֆայել Թորգոմյան․ Պատերազմի առաջին օրերին կամավորագրվել ու մեկնել է պատերազմ։ Հայրենիքի հանդեպ սերը Ռաֆի համար կյանք արժեցավ։ Հոկտեմբերի 16-ին մեկնել է ճակատ՝ կանգնելու հայրենիքի համար պայքարող տղերքի կողքին....

Նարե Գնունի