Արտառոց դեպք․ «Յանդեքսի» վարորդը վիրավnրել, մտել է դերասանուհու տուն ու գումար պահանջել (տեսանյութ)
Արտառոց միջադեպ դերասանուհի Լիա Զախարյանի եւ «Յանդեքսի» վարորդի միջեւ։
Դերասանուհի Լիա Զախարյանն իր ինստագրամյան էջում տեսանյութեր է հրապարակել՝ հայտնելով, որ տաքսու վարորդը նույնիսկ իրենց տուն է եկել՝ պահանջելով ավել գումար վճարել։ Վարորդը նաեւ վիրավորել է Լիա Զախարյանին։
Yandex Go ընկերությունը պարզաբանում է տարածել միջադեպի հետ կապված`
«Մենք նույնպես ապշած ենք կատարվածից, նման պահվածքը բացարձակապես անընդունելի է և խախտում է սպասարկման կանոնները, վարորդն այլևս պատվերներ իրականացնելուց զրկված է:
Մենք ակտիվ կապի մեջ ենք օգտատիրոջ հետ՝ իրավիճակը կարգավորելու և շտկելու նպատակով: Մենք պատրաստ ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ հետաքննության շրջանակներում, եթե ուղևորը որոշի դիմել ոստիկանություն»։
Տեսանյութերն այստեղ