Ճապոնիան մտադիր է առաջին անգամ մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ծրագրում է այս տարի առաջին անգամ մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնի է դարձել NHK հեռուստաալիքին։
Նրա խոսքով, Ճապոնիայի վարչապետը նախ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հունիսի 26-28-ը Բեռլինում, իսկ հետո՝ հունիսի 28-ից 30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Աղբյուրները նշում են, որ Կիսիդան կարող է բացահայտել իր դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ, որը համընկնում է դաշինքի անդամ երկրների դիրքորոշման հետ, ինչպես նաև քննարկել Չինաստանի և ԿԺԴՀ-ի գործողությունները և խոսել Տոկիոյի՝ պաշտպանական կարողությունները ուժեղացնելու ծրագրերի մասին։
NHK հեռուստաալիքը պարզաբանում է, որ հարցը դեռ քննարկվում է,քանի որ Ճապոնիան ՆԱՏՕ-ի անդամ չէ: