Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)

Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)

Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են: Այս մասին հայտնում է MediaHub-ի լրագրողը, որն այս պահին ուղևորվում է դեպի Բաղանիս:

Մեր նկարահանող խումբը  շրջանցիկ ճանապարհով է անցել, քանի որ Ոսկեպար տանող մի հատվածը, որն այն ժամանակ ուղղակի դիտարկվող էր համարվում, հիմա ոստիկանների կողմից փակ է, այդ տարածքով արգելում են առաջանալ: Այդ հատվածից հեռադիտակներով նայող բնակիչները հայտարարում են, որ ադրբեջանցիների տեղաշարժը լրիվ տեսանելի է.

Այս պահին գերլարված վիճակ է Բաղանիսում: 

Նշենք, որ ՆԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար` վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով:

Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում:

MediaHub-ը տեղից աշխատում է, հետևեք մեզ:

Նարե Գնունի