Գերասիմ Վարդանյանին 18-ժամյա ռեժիմով կկալանավորեն․ փաստաբան

Այսօր առավոտյան 10:30-ին բավականին հետաքրքիր ձևաչափով Գերասիմ Վարդանյանին բերման են ենթարկել ոստիկանություն։ Այդ մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը։

Նրա խոսքով՝ շատ կոշտ ձևով են բերման ենթարկել, ապա ԱԱԾ դեպարտամենտի քննիչի դիմումի հիման վրա էլ ձերբակալել են։

«Ըստ էության, միանգամից ձերբակալել են, որ կալանքի միջնորդությունը 18-ժամյա ռեժիմով իրականացնեն»,- նշեց փաստաբանը։

Բենիկ Գալստյանը նշեց նաև, որ ձերբակալելուց հետո Գերասիմ Վարդանյանին տարել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ։

«Ինչն է այստեղ հետաքրքիր, որ նրան մեղադրանք է առաջադրվել 2020-ի նոյեմբերի իննին տեղի ունեցած գործողությունների մասով»,- ներկայացրեց փաստաբանը։