15-րդ դարում Բաքուն բնակեցված է եղել քրիստոնյաներով, Ապշերոնում հայերը հաստատվել են առնվազն 500-600 տարի առաջ

15-րդ դարում Բաքուն բնակեցված է եղել քրիստոնյաներով, Ապշերոնում հայերը հաստատվել են առնվազն 500-600 տարի առաջ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետությունը լկտիորեն «կոչում է» մտացածին «Արևմտյան Ադրբեջան», պետք է գիտակցի, որ պատմական լեգիտիմության առումով խնդիրներ կարող է ունենալ հենց Ապշերոնյան թերակղզում։ Մասնավորապես, 14-15-րդ դարերի հեղինակ արմատներով Բաքվից սերող աշխարհագիր ալ-Բաքուվին նկարագրելով Ապշերոնյան թերակղզին և Բաքուն 15-րդ դարում, խոսում է քաղաքի մոտակայքի գյուղերի՝ քրիստոնյաներով բնակեցված լինելու մասին։ Հետագա ժամանակահատվածից մենք տեղեկություններ ունենք այդ գյուղերի հայկական բնակչության մասին, ուստի Ապշերոնում հայերը հաստատվել են առնվազն 500-600 տարի առաջ, իսկ այստեղ նրանց մշակութային ժառանգության վերջին մնացորդներից Բուզովնա ավանի հայկական եկեղեցին բարբարոսները ավերել են։ Կից՝ ալ-Բաքուվիի երկի արաբերեն բնօրինակի էջն ու դրա ռուսերեն թարգմանությունը և Բուզովնայի հայկական եկեղեցու ավերակները։