Ողբերգական դեպք, «Նուբարաշեն» կենտրոնի ճաշասենյակում մաhացած է հայտնաբերվել 71-ամյա բուժառու

Ողբերգական դեպք, «Նուբարաշեն» կենտրոնի ճաշասենյակում մաhացած է հայտնաբերվել 71-ամյա բուժառու

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 43 խումբը կանչով մեկնել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Դումանյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա կին է, ով ժամը 14։30-ի սահմաններում նշված 9-րդ բաժանմունքի ճաշասենյակում սնունդ ընդունելու ժամանակ հանկարծակի խեղդվել և մահացել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։