ԵՄ առաքելության դիտորդներին տրվեցին արտոնություններ ու անձեռնմխելիություն

Ազգային ժողովն այսօր վավերացրեց ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը:
Այն միտված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: Համաձայնագիրը տարածվում է մեր երկրում ԵՄ առաքելության ու նրա անձնակազմի վրա եւ գործում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Փաստաթղթով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը:
Ի դեպ, համաձայնագրով հստակեցվում են նաեւ Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ՀՀ պատկան մարմինների գործառույթները, Հայաստանի տարածքում սահմանի հատման տեղաշարժի ընթացակարգերը, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ քրեական իրավազորությանը, անվտանգությանը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում