«Բացեք կյանքի ճանապարհը». Արցախցիները երթով շարժվում են խաղաղապահների մոտ (տեսանյութ)

Այսօր տասնյակ արցախցիներ երթ են կազմակերպել դեպի խաղաղապահների անցակետ:
Նրանք պահանջում են հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից:
Հարյուրավոր արցախցիների ձեռքին պաստառներ են՝ «Աշխարհ հերիք է լռես, 44 օր լռեցիր», «Արցախը հայկական հող է», «Բացեք կյանքի ճանապարհը» և այլ:
Երթի մասնակիցներից շատերը երեխաների հետ են, այդ թվում և մանկահասակ:
Արցախցի Սոսե Բալասանյանը ֆեյսբուքի իր էջում պարբերաբար տեսանյութեր է հրապարակում արցախցիների երթից:
MediaHub-ը հիշեցնում է, որ նախօրեին արցախցիները հայտարարել էին, որ եթե մինչև վաղը՝ դեկտեմբերի 24-ը ճանապարհը չբացեցին, բոլորով բարձրանալու են Շուշիի բարձունքը:
Տեսանյութը՝ այստեղ