ՌԴ համարանիշերով «Ուրալը» բախվել է Lexus-ին, ապա կոտրել ծառը, փլուզել խանութի պատն ու հայտնվել մայթին

ՌԴ համարանիշերով «Ուրալը» բախվել է Lexus-ին, ապա կոտրել ծառը, փլուզել խանութի պատն ու հայտնվել մայթին

ՌԴ համարանիշերով «Ուրալ» բեռնատարը բախվել է կայանված Lexus-ին, ապա առաջ ընթանալով կոտրել ծառը, փլուզել խանութի պատն ու հայտնվել մայթին

Այսօր ՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում «Ուրալ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Սեբաստիա փողոցում բախվել է ճանապարհին կայանված Lexus մակնիշի ավտոմեքենային, ապա մոտ 2 կմ առաջ ընթացել, հասել Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն, առաջ ընթանալով բախվել «La mobile» հեռախոսների վաճաքի սրահի պատին, որոշ հատված փլուզել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է ազգությամբ ռուս, ով հիվանդանոցից հեռացել է: