Արտակարգ դեպք՝ Տավուշում․ 9-ամյա տղան տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք՝ Տավուշում․ 9-ամյա տղան տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ  է ստացվել, որ բենզինով վառարանը վառելու ժամանակ առաջացած բոցի այրվելու հետևանքով «դեմքի պարանոցի առաջային և կողմնային մակերեսների, զույգ վերին վերջույթների առաջային մակերեսների, զույգ ազդրերի առաջային և միջային մակերեսների, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածք բոցով, 30-ից 35 տոկոս մակերեսով, այրվածքային շոկ, շնչուղիների ջերմային այրվածք բոցով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը և ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 9-ամյա Ալեն Մ․-ն է, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզվել են, որ նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում երեխան իրենց տանը ծնողների հսկողությունից դուրս մնալով փորձել է բենզինի միջոցով  վառել վառարանը և բենզինով լի շիշը լցրել է վառարանի մեջ, որտեղ բոց է եղել և այն բռնկվել է ինչի հետևանքով էլ երեխան ստացել է այրվածքներ։