WhatsApp հնարավոր կլինի մուտք գործել էլփոստով․ մանրամասներ

WhatsApp հնարավոր կլինի մուտք գործել էլփոստով․ մանրամասներ

WhatsApp մեսենջերը փորձարկում է նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին մուտք գործել ծառայություն էլեկտրոնային փոստի միջոցով:

Գործառույթը հասանելի է բետա տարբերակով Android-ի համար: Առայժմ հայտնի չէ, թե երբ այն կհայտնվի iOS-ի կայուն տարբերակում:

Օգտատերերը հնարավորություն կունենան կապել իրենց WhatsApp հաշիվն իրենց էլ.փոստի հետ:

Ծառայության մեջ լիազորվելու համար կարիք կլինի հետևելու փոստի հաստատման նամակի հղմանը:

Ըստ մշակողների՝ նոր գործառույթը կբարելավի հաշվի պաշտպանությունը, իսկ էլփոստի հասցեն ինքնին տեսանելի չի լինի այլ օգտատերերի համար։