Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար Կոտայքի մարզում․ կամրջի սկզբնամասում բախվել են բեռնատարները․ կան վիրավորներ

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Աբովյան-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են MAN բեռնատարն ու Ackermann կիսակցորդիչով բեռնատարը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և շտապօգնության բժիշկները։

Բախման հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի և սկսվել դիզվառելիքի արտահոսք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Send