Սլովակիան մտադիր է թուրքական «Բայրաքթարներ» գնել

Սլովակիան մտադիր է թուրքական «Բայրաքթարներ» գնել

«Սլովակիան բանակցություններ է տանում թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու համար»,- այս մասին Hurriyet-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը։

Նա նշել է, որ անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման ուղղությամբ ախատանքները շարունակվում են։

«Այսօր հաջող խոսակցություն ենք ունեցել պարոն Բայրաքթարի հետ, միևնույն ժամանակ քննարկումներ են ընթանում դրոնների այլ արտադրողների հետ ևս»,- հայտարարել է Նադը։

Ավելի վաղ Սերբիան էր հայտարարել«Bayraktar TB2» ձեռք բերելու իր մտադրության մասին։ Նոր սպառազինությունը Սերբիան ձեռք է բերում երկրի սահմանները՝ Բալկաններում իրավիճակի սրման պայմաններում, ամրապնդելու համար։