Մախաչկալայում բռնկված հրդեհը մարելիս երեխայի մարմինը հայտնաբերել են բնակարանում. այդ մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Դաղստանի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է Մախաչկալա քաղաքի Զամորսկայա փողոցի 17 «բ» 9 հարկանի մեկ մուտքի բազմաբնակարան շենքի 4-րդ հարկում գտնվող բնակարանում։ Հրդեհի մակերեսը կազմել է 50 քմ։