Վթար Շտապ օգնության մեքենայի մասնակցությամբ․ կա զոհ և վիրավորներ

Վթար Շտապ օգնության մեքենայի մասնակցությամբ․ կա զոհ և վիրավորներ

Բաշկիրիայում շտապօգնության և այլ մեքենայի բախման հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել. հայտնել է շրջանի ճանապարհային ոստիկանության պետ Վլադիմիր Սևաստյանովը։

Նրա խոսքով՝ առավոտյան Ստերլիտամակ-Ռաեւկա ավտոճանապարհին, բախվել են Ford Mondeo-ն ու շտապօգնության UAZ մակնիշի ավտոմեքենան։

«Նախնական տեղեկություններով՝ արտասահմանյան ավտոմեքենայի վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ «ՈւԱԶ»-ի վարորդը և նրա երկու ուղևորները բժշկական օգնության կարիք են ունեցել։ Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանությունը և շտապօգնության այլ ծառայություններ։ Մանրամասները՝ ճշտվում է»,- գրել է Սեւաստյանովն իր տելեգրամյան ալիքում. փոխանցում է Ria.ru-ն:  

Իրադարձություններին արագ հետևելու համար միացեք MediaHub-ի տելեգրամյան ալիքին https://t.me/MediaHub1world