Ինչո՞ւ է առաջացել ձվի դեֆիցիտ

Ինչո՞ւ է առաջացել ձվի դեֆիցիտ

Մեծ Բրիտանիայում հավի ձվի դեֆիցիտ կա։ Այս մթերքն արդեն անհետացել է որոշ սուպերմարկետներից։ Պատճառը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում թռչնագրիպն է, որի պատճառով իրականացվել է տնային թռչունների զանգվածային ոչնչացում, հաղորդում Է Bloomberg-ը:

Գործակալությունը նշում է, որ հոկտեմբերին ձվի գինը չափազանց բարձր էր ԱՄՆ-ում, իսկ Հունգարիայում իշխանությունները ստիպված են եղել սահմանափակել այդ ապրանքի արժեքը:

Վերլուծաբանների կարծիքով ՝ դեֆիցիտը կարող էր հրահրել նաև պարենային ապրանքների ընդհանուր գնաճը։  

Մեկ այլ խնդիր գործակալությունը համարում է արտադրության յուրահատկության պատճառով մատակարարումների ծավալներն արագ ավելացնելու անհնարինությունը։ Այս մասին հայտնել է Ֆերմերների ազգային միության թռչնաբուծության հարցերով Բրիտանական խորհրդի փոխնախագահ Ֆիլ Քրոուլին ։