ԿՀՎ-ի շտաբի մոտ կրակnցներ են եղել

ԿՀՎ-ի շտաբի մոտ կրակnցներ են եղել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գլխավոր գրասենյակի մոտ կրակոցներ են եղել։

Անվտանգության աշխատակիցները մեկ մարդու են վիրավորել, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները։

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 4:00-ի սահմաններում՝ Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում տեղակայված գլխավոր գրասենյակի մոտ։

Անվտանգության աշխատակիցները կրակ են բացել կին վարորդի ուղղությամբ, որը մոտեցել է դարպասին և չի կանգնել։

Նրան կրակել են մարմնի վերին հատվածին ու տեղափոխել բժշկական հաստատություն՝ վնասվածքներով, որոնք իրավապահ մարմինները որակել են որպես «ոչ մահացու»։

Հետաքննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։