Սերժ Սարգսյանը՝ Սամվել Շահրամանյանի նշանակման մասին

Սերժ Սարգսյանը՝ Սամվել Շահրամանյանի նշանակման մասին

Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում նշանակվելու, իսկ առաջիկայում, ամենայն հավանականությամբ,  նաև երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Արցախի Հանրապետության համար կենսական նշանակության հարցերում Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա: Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց  ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել:

Հրաժարական է տվել նաև պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, նույն պաշտոնում է նշանակվել Սամվել Շահրամանյանը։

Ըստ տեղեկությունների՝ Շահրամանյանը մեծ հավանականությամբ առաջիկայում Արցախի նախագահ կընտրվի։

 

Լիաննա Թորոսյան