Բլինքենը Փաշինյանի հետ է խոսել․ ինչ են քննարկել

Բլինքենը Փաշինյանի հետ է խոսել․ ինչ են քննարկել

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

Բլինքենը վերահաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև «կայուն և արժանապատիվ» խաղաղության կարևորությունը, այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման կանոնների շուրջ համաձայնությունը:

Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնումը, ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։ «Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին, որոնք օգուտ կբերեն Հայաստանի ժողովրդին և ողջ կովկասյան տարածաշրջանին», - ասված է Պետդեպի հայտարարության մեջ: