Խոշոր վթար՝ Աբովյան քաղաքում․ կան վիրավորներ

Ապրիլի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմանում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գուրգեն Վ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Վահան Պ․-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Կարապետ Մ․-ի վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Վահան Պ․-ն և Կարապետ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։