Պայթել է Toyota Land Cruiser. տղամարդը կnրցրել է վերջnւյթները, կինը՝ դեմքի վնաuվածքներ uտացել (տեսանյութեր 18+)

Պայթել է Toyota Land Cruiser. տղամարդը կnրցրել է վերջnւյթները, կինը՝ դեմքի վնաuվածքներ uտացել (տեսանյութեր 18+)

Մոսկվայի հյուսիսում բնակելի շենքի կայանատեղիում պայթել է Toyota Land Cruiser մեքենա:

Տուժել է 2 մարդ՝ տղամարդը վերջույթների լուրջ վնասվածքներ է ստացել, իսկ նրա կողքին նստած կինը՝ դեմքի կտրած-ծակած վիրավորում։ Կոտրվել է բնակելի շենքի մի քանի հարկերի ապակի. Վնասվել է ևս 5 ավտոմեքենա, հայտնել են ռուսական լրատվամիջոցները

Toyota Land Cruiser-ը եղել է առանց գազային սարքավորումների։

Ենթադրաբար 500 գրանից մի փոքր ավելի տրոտիլ պայթուցիկ սարք է գործարկվել, սպանության փորձ է եղել։

Պայթյունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով առավոտյան 7:30-ին, երբ 50-ամյա վարորդը նստել է Սինյավինսկայայի տներից մեկի մոտ կայանված ամենագնացը: Տղամարդը ողջ է մնացել, սակայն նրա երկու ոտքերը պայթել են։

Պայթյունի հետևանքով ոչնչացվել են նաև մոտակայքում կայանված Lada Granta և Honda CR-V մեքենաները։

Ամենագնացը պատկանում է զինվորականի. ՌԴ ԶՈւ սպայի մահափորձը, վարկածներից մեկի համաձայն, կապված է նրա պաշտոնական գործունեության հետ։

Պայթուցիկ սարքը եղել է վարորդի նստատեղի տակ։

Տեսանյութերն ու լուսանկարներն այստեղ

Պայթյունի պահն այստեղ