Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել. ինչ է հայտնի դեպքից

Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել. ինչ է հայտնի դեպքից

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել

Կայծակը հարվածել է Սամարա-Երևան չվերթն իրականացնող Airbus A319 օդանավին: Դեպքը տեղի է ունեցել կիրակի: : Հայտնել է Aviaincident տելեգրամյան ալիքը:

Չնայած միջադեպին, ինքնաթիռի բոլոր համակարգերը գործել են ըստ կարգի: 

Օդաչուները որոշել են շարժվել դեպի նշանակման օդանավակայան։ Վայրէջքն անցել է անվտանգ, ինքնաթիռի ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։