Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին` օգոստոսի 7-ին Եկատերինբուրգում տեղի ունեցած Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության կազմավորման 30-ամյակի միջոցառման կապակցությամբ։
«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս միջոցառման անցկացումը՝ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը ՌԴ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել միջոցառման կազմակերպիչների դեմ՝ ակնկալելով ռուսական կողմից օպերատիվ արձագանք։