ՀՀ սուվերեն տարածքից առևանգված հայ զինծառայողների գործով նախնական դատական նիստը կլինի հուլիսի 3-ին

Ադրբեջանում ՀՀ սուվերեն տարածքից առևանգված 2 հայ զինծառայողների գործով նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 3-ին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանում ավարտվել է ՀՀ սուվերեն տարածքից առևանգված 2 հայ զինծառայողների դեմ հարուցված քրգործի նախաքննությունը։