Ադրբեջանում երկու մարդ է խեղդվել

Ադրբեջանում ջրահեղձ եղած երկու մարմիններն են հայտնաբերվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Որոնումները շարունակվում են։ Նշվում է, որ ԱԻՆ 112 թեժ գծին տեղեկություն է ստացվել, որ Մինգեչևիրի ջրամբարում երկու մարդ է խեղդվել։