Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թուրքիայի զինուժը հարվածել է Սիրիայի կառավարական բանակի հենակետերից մեկին. SOHR

Blog Image

Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոն»-ը (SOHR), հայտնում է, որ թուրքական ռազմական ինքնաթիռների ռմբակոծության հետևանքով վիրավորվածների թիվը հասնում է մեկ տասնյակի:

Ֆրանսիական «AFP» գործակալությունն էլ, կրկին հղում անելով «Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոն»-ին, հաղորդել է, որ արդեն 2-րդ օրն է, ինչ բախումներ են տեղի ունենում թուրքական բանակի ու տեղի (Սիրիայի հյուսիսի) քրդական ուժերի միջև:

Գործակալությունը նաև տեղեկացրել է, որ թուրքական բանակի ներժուժումը կանխելու նպատակով սիրիական բանակի մի շարք ստորաբաժանումներ վերջին շրջանում տեղակայվել են քրդական ուժերի վերահսկողության տակ գտնված տարածքներում:

Բախումների կամ ռմբակոծության վերաբերյալ թուրքական կողմից որևէ պաշտոնական հայտարարություն դեռևս արված չէ։

Send