Ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման են ենթարկել «Համախմբման» անդամներին

Բաղրամյան պողոտայում ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման ենթարկեցին Համախմբման անդամներին։ Այս մասին հայտարարում է 5165 շարժումը։
«Բաղրամյան պողոտայում ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման ենթարկեցին Համախմբման անդամներ Մենուա Սողոմոնյանին, Էդգար Ղաղարյանին, Ավետիք Չալաբյանին, Կարինե Յարմալոյանին և ակցիայի այլ մասնակիցների։ Նրանց նախ թույլ չտվեցին իրականացնել իրենց ակցիան` պարզաբանելով, որ տարածքը աղտոտում են, հասարակակական կարգ են խախտում։ Ոստիկանության հատուկ վաշտը շրջափակեց ուսապարկերով լի տարածքը։
Մասնակիցները ԱԺ֊ի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների նկարներով ուսապարկեր էին պատրաստել և պատրաստվում էին դնել ԱԺ֊ի դիմաց։ Ոստիկանությունը նախ թույլ չտվեց փողոցն անցնել, քանի որ փողոցի անթույլատրելի մասով էին անցնում, ապա տարածքը աղտոտելու համար բերման ենթարկեց նրանց Արաբկիրի բաժին` ոմանց քաշքշելով բարձրացրին ավտոբուս։
Ուսապարկերով ակցիայի նպատակն էր, ԱԺ պատգամորներին հորդորել դուրս գալ ուսապարկի կարգավիճակից, որ այսուհետ նրանց գործողությունները բխեն Հայաստանի և Արցախի շահերից»,-ասված է հայտարարության մեջ: