Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ղրիմում գիշերը և առավոտյան 9 ԱԹՍ է վնասազերծվել․ Ակսյոնով

Blog Image

Ռուս զինվորականները Ղրիմում գիշերը և առավոտյան վնասազերծել են ինը անօդաչու թռչող սարքեր. հայտարարել է ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Այս գիշեր և առավոտյան ինը անօդաչու թռչող սարք է գրանցվել Ղրիմի Հանրապետության տարածքում. վեցը խոցվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- գրել է նա իր Telegram ալիքում։

Ակսյոնովը հավելել է, որ «մեկ անօդաչու թռչող սարք պայթել է Կրասնոգվարդեյսկի շրջանում՝ Դոկուչաևո գյուղում»։ Զոհեր չկան, մի շարք տների ապակիներ են կոտրվել. ամփոփել է Ղրիմի ղեկավարը.

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld

Send