Ռուսաստանը գործնականում դադարեցնում է իր մասնակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը․ Սուրեն Սուրենյանց

 Ռուսաստանը գործնականում դադարեցնում է իր մասնակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Կարելի է ենթադրել, թե որտեղից է "սնվել" Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների բովանդակությունը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը նշանակվել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Ըստ այդմ.

✓ Ռուսաստանը գործնականում դադարեցնում է իր մասնակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը` հույսեր չթողնելով մոտ հեռանկարում դրա ռեստավրացիայի համար։

✓ Ռուսաստանը փոխում է իր բովանդակային մոտեցումը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում` առաջնությունը տալով ոչ թե Արցախի կարգավիճակի խնդրին, այլ` հայ- ադրբեջանական դիալոգին։

✓ Ռուսաստանը` իշխանության առաջին դեմքերի մակարդակով, քանիցս հայտարարել է, թե Արցախի կարգավիճակի հարցին պետք է անդրադառնալ ավելի ուշ։ Արդյո՞ք Մոսկվայի նոր մոտեցումն այդ դիրքորոշման ամրապնդումն է, թե՞ Ռուսաստանում կարծում են, թե Արցախի կարգավիճակը լուծվելու է հենց հայ- ադրբեջանական երկխոսության շրջանակում։

✓ Մեծ հաշվով` կարելի է ենթադրել, թե որտեղից է "սնվել" Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների բովանդակությունը։