«Կառուցողական»․ Քըլըչն անդրադարձել է իր և Ռուբինյանի հանդիպմանը (տեսանյութ)

Թուրք դիվանագետ Սերդար Քըլըչն անդրադարձել է իր և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպմանը։
«Հանդիպումների 5-րդ փուլն անցկացրինք Թուրքիա-Հայաստան սահմանամերձ շրջանում, հայկական կողմում՝ առավոտյան, իսկ թուրքական կողմում՝ օրվա երկրորդ կեսին: Մենք կառուցողական փոխըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր կողմերն ու հետագա առաջընթացի հնարավորությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը։
Տեսանյութն այստեղ