Christie's-ում աճուրդի է հանվել 40 տարի Սպիտակ տան ընդունարանը զարդարած կտավը

Christie's-ում աճուրդի է հանվել 40 տարի Սպիտակ տան ընդունարանը զարդարած կտավը

Ամերիկացի եւ գերմանացի նկարիչ Էմանուել Լոյցեի (1816-1868) «Վաշինգտոնը հատում է Դելավերը» (1851) կտավը, որը 40 տարի կախված էր Սպիտակ տան արեւմտյան թեւի ընդունարանում, մայիսի 12-ին աճուրդի է հանվել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով Christie's աճուրդի տունը։

Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ կտավը կվաճառվի 15-20 մլն դոլարով։

«Վաշինգտոնը հատում է Դելավերը» կտավը մշակութային երեւույթ է, որին հղումները հանդիխում են ամենուր, այդ թոժվում՝ The New Yorker-ում եւ The Simpsons-ում: Այս խորհրդանշական նկարը կցուցադրվի Christie's 20th Century Evening Sale-ում մայիսին եւ պոտենցիալ գնորդներին հնարավորություն կտա մոտիկից նայել Ամերիկայի ճակատագիրը որոշած իրադարձությունը պատկերող կտավին»,- ասվում է Christie's-ի կայքում:

Լոյցեի կտավից բացի, մայիսի 12-ին կայանալիք աճուրդում կներկայացվեն Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի, Վինսենթ վան Գոգի, Պոլ Սեզանի եւ Էնդի Ուորհոլի կտավները։