Իտալիայում թենիսի գնդակի չափ կարկուտ է տեղացել․ կա զոհ և 110 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)

Իտալիայում թենիսի գնդակի չափ կարկուտ է տեղացել․ կա զոհ և 110 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)

Իտալիայի հյուսիսում՝ Վենետո շրջանում տեղացած կարկուտի հետևանքով 53-ամյա մարդ է զոհվել, 110 մարդ վիրավորվել, կարկուտի հետևանքով կոտրվել են տների ապակիները, արմատախիլ են եղել ծառեր։ Վենետոյի քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումը հայտնել է, որ արագ արձագանքել է վիրավորների և նրանց տներին հասցված վնասների մասին 500 հաղորդումներին:

Տարածաշրջանի նախագահ Լուկա Զայան ասել է, որ անսպասելի փոթորկի ժամանակ մինչև 10 սմ տրամագծով կարկուտը հարվածել է Վենետոյի փողոցներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ